ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն անդրադարձել է երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ կորոնավիրուսի հետևանքով մահացած կնոջ կորած դիի վերաբերյալ արձագանքին, որի մասին հայտարարել էր ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Թորոսյանը մասնավորապես կոչ էր արել պատգամավորին վերադառնալ սեփական «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային, եթե դա հնարավոր է։
«Գիտեք ամենամեծ խնդիրը ո՞րն է երկրում...
Իմ կարծիքով նա է, երբ իշխանավորները կամ ադեկվատությունից են զուրկ, կամ չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոնին կամ էլ հաճախ երկուսն միասին։
Տեսեք ինչ է կատարվում, ակնհայտ «բարդակի» երեսից (ներեցեք բառիս համար) կորել է մարդու դի, ԱԺ պատգամավորը ( տիկին Զոհրաբյանը ) բարձրաձայնել է խնդրի մասին, իսկ առողջապահության նախարարը այս փաստից խիստ նեղացել է և զայրացել է ։
Առողջապահության նախարարը գոնե ներողություն խնդրի մարդկանցից կամ գոնե ամոթի զգացմունքից սուս փուս մի տեղ թաքնվի, իր արևին «թույն» բոցերա անում և մինչ ինքը շարունակում է իր «կիսամեռ» քաղաքական ուժի թեզերը առաջ բրդել, այդ պահին մարդիկ շարունակում են զոհվել համավարակից և իշխանության ադեկվատության խայտառակ պակասից։
Ուշքի եկեք տղաներ և աղջիկներ, մինչ դուք հույսեր եք փայփայում որ ընդդիմությունը կարող է «մահանալ», երկրում ձեր երեսից իրական մարդիկ են մահանում։
Ինչ վերաբերվում է «մահացած՛ քաղաքական ուժերի թեմային, ապա կարծում եմ, որ առաջին հերթին նախարարը պետք է մտածի իր ուժի խայտառակ կարգավիճակի մասին և առհասարակ շատ զգույշ խոսի մահերի մասին...շատ զգույշ։
Հ.Գ. Իրենց դեպքում մի շատ լավ ասացվածք կա՝ «գերեզման փորողը, ինքը ընկավ փոսի մեջ»», - գրել է Աբովյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը